Գլխուղեղի վնասվածքների մասնագետները մտահոգություն են հայտնում «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակի կապակցությամբ, ով արդեն ավելի քան երկու շաբաթ գտնվում է կոմայի մեջ՝ ֆրանսիական Ալպերում վայր ընկնելու և գլխուղեղը վնասելու պատճառով:
«Եթե Շումախերն ի վերջո կենդանի մնա, ապա նա այլևս չի լինի այն Շումախերը, որին մենք բոլորս գիտեինք: Նա այլ մարդ կլինի և կարող է ռեաբիլիտացիա անցնել միայն այն ժամանակ, երբ համակերպվի իր վիճակի հետ: Դա հեշտ չէ, քանի որ պետք է համակերպվել, որ առաջ ամեն ինչ այլ կերպ էր», — ասել է բժիշկ Գրինվուդը, ով նշել է, որ ներկայումս նրան կոմայից դուրս բերելը վտանգավոր է: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: