ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետությունն ու պետական քաղաքականությունն իրենց հերթին, բայց հայրենադարձությանը նպաստելը մեզնից յուրաքանչյուրի պարտքն է: Իմ հին ու նոր ընկերների հետ, որոնք ԱՄՆ-ից էին ժամանել, երկար խոսել ենք ՀՀ-ում կատարվող փոփոխություններից, գյուղատնտեսության համար նախատեսված վարկերից, երեխաների կրթությունից և այլն: Հյուրերից մեկն արդեն անշարժ գույք է ձեռք բերում այստեղ, մյուսները հետևելու են իրենց ընկերոջը:
Հայաստանը ձգում է, Երևանը՝ կանչում, մարզերը սպասում նոր ներդրումների»: