Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայնդենֆելերը ափսոսանք է հայտնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալից» կրած 0:3 հաշվով պարտության կապակցությամբ:
«Մենք կորցրել էինք կենտրոնացումը հանդիպման առաջին րոպեներին, և մենք չէինք պաշտպանվում այնպես, ինչպես նախատեսել էինք: Իհարկե, մենք ամեն ինչ այլ կերպ էինք պատկերացնում: «Ռեալը» երբեմն շատ հեշտ էր խաղում: Նման խաղերում անհրաժեշտ է վստահություն սեփական ուժերի նկատմամբ, այլապես հնարավորություն չես ունենա»,- ասել է Վայնդենֆելերը: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: