Հաղորդավար, դերասան Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ամենասիրելի տոնը Նոր տարին է, հատկապես՝ ամանորյա սեղանն իր առատությամբ:
-Համեղ սիրում եմ ուտել, իսկ այդ օրերին էլ բոլորի տանն աղցանների ու տաք ուտեստների պակաս չի զգացվում, ես ամեն ինչից մի քիչ փորձում եմ, այդ առումով նոր տարին դուրս շա՜տ է գալիս,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:
Բազմաթիվ առաջարկներ է ստացել, բայց հրաժարվել է բոլորից և Նոր տարին անցկացնելու է ընտանքի հետ:
Մենչը տեղեկացրեց, որ իրենց սեղանից անպակաս է լինելու ավանդական խոզի բուդը.
-Կոկորդիլոսի մսի մասին չեմ էլ մտածում, այն տպավորությունն է ստեղծվել, որ նոր տարվա ամբողջ հոգսը թողած կոկորդիլոսի հետևից ենք ընկել և նրա մասին ենք մտածում:
Ընտանիքի բոլոր անդամների համար ամանորյա նվերները դերասանը արդեն պատրաստել է:
Մանրամասները` hraparak.am կայքում: