տուն Քաղաքական Մեղավորները կպատժվեն. ԱԺ նախագահը՝ գերակա շահից տուժածներին

Մեղավորները կպատժվեն. ԱԺ նախագահը՝ գերակա շահից տուժածներին

316
0

Ազգային ժողովում ընթացող «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ քայլեր կիրականացվեն իրացման գոտիների բնակիչների իրավունքների վերականգնման ուղղությամբ, մեղավորներն էլ կպատժվեն: «Այդ գործընթացում դրսևորվել են գործադիր իշխանության տարբեր օղակների, զանազան բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունը, կամայականությունը, իսկ գուցե նաև սեփական բիզնես և սեփական շահերը: Անցումային արդարադատության շրջանակներում մենք պետք է անպայման կարողանանք անդրադառնալ այս խնդիրներին»,- ասաց Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ դատական իշխանությունն ուժեղ կախված է եղել գործադիր իշխանությունից այդ գործընթացում: Սրա վառ ապացույցն, ըստ ԱԺ նախագահի, այն է, որ բազմաթիվ կայացված վճիռներ այսօր հակառակ ավարտն են ունենում ՄԻԵԴ-ում: Այսօր ՄԻԵԴ վճիռների պայմաններում ՀՀ-ն արդեն ավելի քանի 2 մլն եվրո դոլարի փոխհատուցում է տվել տուժածներին:
 
«Եվ երրորդ, իմ կարծիքով, ամենակարևոր կոմպոնենտը տուժողների իրավունքների վերականգնումն է»,- մանրամասնել է Արարատ Միրզոյանը:
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here