Դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։ Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի եւ արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանից:
Հիշեցնենք՝ Դավիթ Գրիգորյանը 2019 թ-ին փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ նրան ազատ էր արձակել: Դատավորին եւ նիստերի քարտուղարին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար: