Ռուսաստանում արդեն 7-րդն օրն անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը չի հասնում 10 հազարի: Այս մասին հայտնում են օպերատիվ շտաբից, փոխանցում է Ria.ru-ն։
Վերջին մեկ օրում Ռուսաստանում վարակակիրների թիվն ավելացել է 8 894-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 326 448-ի:
Պանդեմիայի ամբողջ ընթացքում Ռուսաստանում վարակից մահացել է 3249 պացիենտ, բուժվել՝ 99 825: