տուն Աշխարհ Մեկ օրում երկու ծեծկռտուք` ուկրաինական ռադայում (տեսանյութեր)

Մեկ օրում երկու ծեծկռտուք` ուկրաինական ռադայում (տեսանյութեր)

229
0

Ուկրաինայի Բարձրագույն ռադայում այսօր արդեն երկրորդ անգամ տեղի է ունեցել ծեծկռտուք պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկի եւ Սերգեյ Վլասենկոյի միջեւ։

Դա պատահեց այն բանից հետո, երբ առաջին փոխխոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը առաջարկեց խորհրդրանի աշխատանքները երկարացնել մինչեւ ժամը 20:00-ն։ Առաջարկին կողմ քվեարկեցին 222 պատգամավոր։

Ստեֆանչուկը փորձեց եւս մեկ անգամ այն դնել քվեարկության, ինչն առաջ բերեց ընդդիմության դժգոհությունը։ Մանրամասները` տեսանյութերում։

Առաջին ծեծկռտուքը եղել էր, երբ ОПЗЖ-ի եւ «Բատկիվշչինայի» ներկայացուցիչները փորձել էին գրավել նախագահությունը։