Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու 4069 դեպք: Այդ մասին են վկայում օպերատիվ շտաբի տվյալները:
Ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 32007 դեպք:
Ամենից շատ վարակվածության նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ 1959, այնուհետև մերձմոսկովյան հատվածում՝ 472, որին հաջորդում է Սանկտ Պետերբուրգը՝ 424 և այլն: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր գրանցվել են երկրի 80-ից ավելի շրջաններում: