տուն Քաղաքական Միջազգային Մեկ երեկո գիշերային ակումբում կամ ֆուտբոլային խաղում, և Ձեր լսողությունը կարող է...

Մեկ երեկո գիշերային ակումբում կամ ֆուտբոլային խաղում, և Ձեր լսողությունը կարող է զգալի տուժել

89
0

marquee-700x440

Գիշերային ակումբում մեկ երեկոն կարող է հանգեցնել լսողության համար անդառնալի երևույթների: Բանն այն է, որ մեծ աղմուկը կարող է հանգեցնել այն նյարդային հյուսվածքների քայքայմանը, որոնք էլեկտրական ազդանշաններ են ուղարկում գլխուղեղին` ապահովելով լսողությունը: Այս եզրակացության են եկել Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետներ, դոկտոր Չարլզ Լիբերմանն ու Շարոն Կույավան: Հաղորդում է The Daily Mail-ը:

Այս հայտնագործությունը նրանք արել են` ուսումնասիրելով աղմուկի ազդեցությունը մկների, ծովախոզուկների վրա: Նյարդաբանները վստահ են, որ նույնը տեղի է ունենում մարդու օրգանիզմում: «Ամեն անգամ, երբ մարդը ենթարկվում է բարձր աղմուկների ազդեցությանը, նյարդային որոշ հյուսվածքներ «չորանում են»», — պնդում է դոկտոր Լիբերմանը:

Նա նշել է, որ մի քանի անգամ նման ազդեցության ենթարկվելուց հետո սկզբնական փուլում հետևանքները մեծ չեն լինի, սակայն հետագայում դրանք ավելի զգացնել կտան:

Ներկայում մասնագետներն ուսումնասիրում են, թե արդյոք հնարավո՞ր է վերականգնել նյարդային հյուսվածքները` նրանց մեջ ներարկելով սպիտակուցներ: