Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժման և ՀՅԴ-ի երթը Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկեց դեպի նախագահական նստավայր` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով: Արմեն Ռուսատամյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով , որ իրենց չի բավարարում գործի ընթացքը, քանի որ յոթ ամսվա ընթացքում որևէ լուրջ առաջընթաց չի նկատվում: Ռուսատամյանը նաև կարևորեց, որ Հրաչ Մուրադյանի սպանության գործը չի քննվում շղթայի մեջ, իսկ իրականում 2009 թվականից Հրաչ Մուրադյանի ուղղված են եղել սպառնալիքներ, 2010-ին կատարվել է մահափորձ նրա նկատմամբ և բնականաբար նրա սպանություն գործը զատել վերոհիշյալ իրադարձություններից, գործի ընթացքի լուրջ թերացում է: Երթի մասնակիցները Բաղրամյան 26-ում կընթերցեն հայտարարություն, ապա Սերժ Սարգսյանին ուղղված նամակ կհանձնեն , որով պահանջելու են, որպեսզի Սերժ Սարգսյանն անձամբ իր հսկողության տակ վերցնի գործի քննությունը: Ռուստամյանը նշեց նաև, որ իրենք հանդիպել են Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, սակայն այդ հանդիպման արդյունքներն իրենց չի բավարարում: