Կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման թվով 18-րդ միջոցառման մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ծրագրով խրախուսում և աջակցում են այն տնտեսվարողներին, որոնք այս օրերին չեն կրճատել իրենց աշխատակիցներին ու պահպանել են աշխատատեղերը և որոշակի տարբերությամբ՝ աշխատավարձերի ֆոնդը:
Վերը նշված ծրագրի շահառու են համարվում այն տնտեսվարողները, որոնց աշխատակիցների թիվը հասնում է հարյուրի: Եվ պետությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձը դրամաշնորհի տեսքով:
Այս տարբերակով պետությունը փորձում է տնտեսվարողի կրած վնասի որոշակի հատվածը վերցնել իր վրա:
Հայկ Մագոյան