Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկեց «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» քաղաքացիական նախաձեռնության անդամների կազմակերպած բողոքի ակցիանˋ ընդդեմ կուտակային կենսաթոշակնեևի մասին օրենքի: Բողոքի ակցիային ներկա են հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիային մասնակցելու են նաեւ 4 ոչ իշխանական ուժերըˋ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն, Ժառանգությունը եւ Բարգավաճ Հայաստանը: Բողոքի ակցիայի մասնակիցները հակասահմանադրական են համարում Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը եւ պահանջում են, որպեսզի Սահմանդրական Դատարանը կասեցնի այդ օրենքը կիրառումը: