Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
«ԴիջիԹեք 2019-ի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ԴիջիԹեքի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԴիջիԹեքի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: ԴիջիԹեքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին նաև պետական այրեր, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլ հյուրեր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: