տուն Սպորտ Մեկնարկել է Ռուսաստան — Հայաստան խաղի տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Ռուսաստան — Հայաստան խաղի տոմսերի վաճառքը

105
0

1390553472_exjat2s0zgooxwwwwz3eobw7jz-big

Կրասնոդարում մեկնարկել է Ռուսաստան — Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը: Այս մասին այսօր տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը։

Տոմսերը հնարավոր է գնել «Կուբան» մարզադաշտի տոմսարկղերում: Տոմսերի գները տատանվում են  350-15000 ռուբլու սահմաններում: Տեղեկացնենք նաև, որ մարզադաշտը տեղավորում է 35 200 հանդիսական: