տուն Լուրեր Մեկնարկել է ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

95
0

eduaՄեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարների հանդիպումը։ Նշենք, որ հանդիպումը փակ է, լրագրողներ չեն մասնակցում։

Նշենք, որ այսօր Երևանում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել էր լրագրողների հարցերին ասելով. «Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների, ուստի թուրքական կողմի փորձերը կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել ապարդյուն են և անիմաստ»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here