Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ

    183
    0

    Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Այս մասին թվիթերի իր էջում գրել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

    Հիշեցնենք, որ երեկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Տեսակոնֆերանսի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել այսօր անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը: