Բրազիլական ամենամյա դիմակահանդեսի մեկնարկն արդեն տրվել է։ Այս տոնակատարությունը սկսվում է Զատիկից ուղից 40 օր առաջ և խորհրդանշում է «Մեծ պահքի» սկիզբը։ Տոնակատարությունը Բրազիլիայի ամենամեծ նշվող տոնն է։ Տեղացիները նույնիսկ Նոր տարին այսպես շուքով չեն դիմավորում։ Մարտի սկզբին հազարավոր տուրիստներ գալիս են Բրազիլիա տեսնելու և մասնակցելու աշխարհի «ամենագունագեղ» տոնին և հիանալու բրազիլացի աղջիկների գեղեցիկ սամբայով։