տուն Տնտեսական Մեկնարկել է «ԱրմԹեք- 2013» 6-րդ ամենամյա համաժողովը

Մեկնարկել է «ԱրմԹեք- 2013» 6-րդ ամենամյա համաժողովը

268
0

Երևանի, մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում այսօր մեկնարկել է «ԱրմԹեք- 2013» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը: Այն շարունակվելու է նաև վաղը և մյուս օրը: «ԱրմԹեք- 2013» համաժողովին մասնակցում է Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և այլ տարածաշրջանների պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի, ինչպես նաև խոշորագույն անդրազգային կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչ: Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը` հնարավորություն տալով բացահայտել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել ընդլայնված մասնագիտական ցանց:

Համաժողովի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը համագործակցության հուշագրեր է ստորագրել` մի կողմից, «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՍՊԸ-ի (“ITECHNOLOGY”) հետ` կրթության, մասնագետների վերապատրաստման, նոր աշխատատեղերի ստեղծման, Գյումրու տեխնոպարկի վերաբերյալ հանրային իրազեկման կազմակերպման և իրականացման ուղղությամբ համագործակցության, մյուս կողմից` «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ` երիտասարդների մոտ նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճի, բնակչության շրջանում համացանցի և համակարգչի օգտագործման ծավալների մեծացման, կարողությունների զարգացման յուրօրինակ միջավայրի ձևավորման` խթանման և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում համատեղ լաբորատորիայի հիմնման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here