տուն Հասարակություն Իրավական Մեկնարկել է Արմեն Մուրադյանն ըննդեմ Արսեն Թորոսյանի դատական նիստը

Մեկնարկել է Արմեն Մուրադյանն ըննդեմ Արսեն Թորոսյանի դատական նիստը

263
0

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ։

Այս մասինն հաղորդում է iravunk.com-ը՝ նշելով, որ Արմեն Մուրադյանը Արսեն Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում:

Հիշեցնենք՝ երբ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը տապալել էր Արսեն Թորոսյանի ասուլիսը, ասուլիսից հետո նախարարը հայտարարել էր, թե իր դեմ արշավն ուղղորդվում է Արմեն Մուրադյանի կողմից։

Արմեն Մուրադյանն էլ արձագանքել էր Ա. Թորոսյանին՝ հայտարարելով. «Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի»:

Նշենք, որ դատական նիստին ոչ Արմեն Մուրադյանը, ոչ էլ Արսեն Թորոսյանը ներկա չեն։

Մինչ կողմերին լսելը, դատավորը հետաքրքրվեց՝ կողմերը համաձայն են, որ նիստը տեսաձայնագրվի։ Արմեն Մուրադյանի ներկայացուցիչները առարկություն չունեին, իսկ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչները առարկեցին։ Այսպիսով՝ դատարանը թույլ չտվեց տեսանկարահանել դատական նիստը։

Աղբյուրը նշում է, որ Դատարանը թույլ չի տվել տեսանկարահանել այն։