տուն Լուրեր Մեկնարկել է աշնանային էտը

Մեկնարկել է աշնանային էտը

240
0

Երևանում հոկտեմբերի 21-ից մեկնարկել է աշնանային էտը: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է բնակիչներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ դրա հետևանքով վնասվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք տեղազննում ենք կատարումարդյունքները ներկայացնում բնապահպանության վարչությունփորձագետները մոտենում ենմիասին նայում ենքտալիս են եզրակացություն՝ ենթակա՞ է ծառը հատմանթե՞ երիտասարդացմանև որոշումից հետո նոր շարունակում ենք գործընթացը»,- նշում է «Արաբկիր կամար» ՓԲԸ տնօրեն Հովսեփ Հովսեփյանը:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը վարչական շրջանների առջև պահանջ է դրել. խոր էտի են ենթարկվում միայն ծեր և վթարային ծառերը:
«Ընդհանուր առմամբ աշնան ընթացքում նախատեսված է շուրջ 7000 ծառ ենթարկել էտիԱսեմ նաևոր էտի տարբեր եղանակներ են ներկայումս կիրառվումձևավորման էտսանիտարական էտկանաչ էտ և խոր էտ»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն Մաքսապետյանը:
«Ընդհանրապես խոր էտ կատարվում է այն ժամանակերբ տվյալ տեսակի ծառը գերհասունանում է և գագաթից սկսում չորանալայսինքն՝ դրա և արմատի կումուլիատիվ կապը խախտվում էԴա իրականում կոչվում է երիտասարդացումորը մեզ մոտ ընդունված է անվանել «խոր էտ»»,- իր հերթին նշում է կենսաբանական գիտությունների թեկնածու Արծվին Գրիգորյանը:
Իրականացնե՞լ խորը էտ, թե՞ ոչ: Այս հարցում մասնագետները միակարծիք չեն: Երևանի քաղաքապետարանում հրավիրված բազմակողմ քննարկումը միասնական լուծում գտնելու նպատակով էր:
«Բնակիչը դիմել է՝ պետք է կտրենքբայց այդ ծառը երեք տարի առաջ էտի է ենթարկվելԵս կցանկանայի հետագա աշխատանքներում սա հաշվի առնենք»,- ասում է գյուղատնտես Մելս Գալստյանը:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Գևորգ Նավասարդյանն էլ ասում է. «Ցանկացած հատման ենթակա ծառի պարագայում կցվում է նկարը, նոր միայն պատասխան տրամադրվում բնակչին: Այստեղ մոտեցումը ամեն մի ծառի վերաբերյալ է»:
«Ծառը հավասարակշռության սկզբունքով է աշխատումչի կարելի վերցնել և հեռացնել որոշակի մասը սաղարթի և թողնել այդ բունն այդպես տկլորԱրմատային համակարգը չի հասկանումթե ընդհանրապես որտեղից է նա վերականգնվելու և սնուցվելուորովհետև տերևներից է ծառը սնուցում ստանումՄենք պետք է միասին նստենք և հասկանանք՝ ինչ է պետք անելև գուցե մեր քաղաքացիներին էլ իրազեկենքոր 30 տարվա սխալ աշխատանքի հետևանքով արդեն ստեղծվել է այդ իրավիճակըև մենք հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակումոր միգուցե էտը պետք է կիրառենք a, b, c, d իրավիճակներում»,- նկատում է բնապահպանական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը:
Մի շարք փողոցներում գարնանը բոլոր ծառերն են խոր էտի ենթարկվել, այսօր արդեն պատկերն այսպիսին է:
«Հրաչյա Քոչար փողոցի այն հատվածումորտեղ գարնանը կատարել ենք խոր էտտեսեքթե ինչ սաղարթ է ձևավորված»,- նշում է Սուրեն Մաքսապետյանը:
Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի պարագայում: Աշնանային էտի ընթացքում կհատվի շուրջ 250 ծառ:
«Սանիտարական հատումն էլ է պետքորովհետևեթե դրանք չկատարենք կամ որոշ դեպքերում խոր էտ չիրականացնենքկարող են վատ իրադրությունների ականատեսը դառնալծառերի տապալումկոտրված ճյուղեր…»,— ասում է Արծվին Գրիգորյանը:
Երևանում էտին զուգահեռ կգույքագրվեն նաև բոլոր խնդիրները: Կստեղծվի ոլորտի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որն էլ կմշակի ու կներկայացնի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ քաղաքի համար:
Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: