տուն Լուրեր Մեկնարկել են «ԹուրԱզ Արծիվ-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Մեկնարկել են «ԹուրԱզ Արծիվ-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները

129
0

Համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա պլանի՝ այսօր մեկնարկել են «ԹուրԱզ Արծիվ-2019» համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։

Վարժանքների ընթացքում իրականացվելու են առաջադրանքներ՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի, Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերի համատեղ գործունեության պլանավորման նպատակով, իրականացվելու են փոխգործակցության հնարավորությունների և օպերացիաների ընթացքում մարտական համակարգերի ուսումնասիրության, օդից ցամաքային թիրախների ոչնչացման, ինչպես նաև այլ առաջադրանքներ։

Զորավարժություններին մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչև 30 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, Ֆ-16, ՍՈԻ-25 ինքնաթիռներ, ինչպես նաև Մի-35, Մի-17, ՈՒՀ-70 ուղղաթիռներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here