տուն Լուրեր Մեկդարյա վաղեմության բացառիկ լուսանկար

Մեկդարյա վաղեմության բացառիկ լուսանկար

366
0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավրորա Մարդիգանյանը (Արշալույս Մարտիկյան)՝ «Metro Goldwyn Mayer» ամերիկյան կինոընկերության արտադրած «Հոգիների աճուրդ» («Auction of Souls») գեղարվեստական ֆիլմի պրեմիերային, 1919 թվական, Նյու Յորք:

Արշալույս Մարտիկյան)՝ «Metro Goldwyn Mayer» ամերիկյան կինոընկերության արտադրած «Հոգիների աճուրդ» («Auction of Souls») գեղարվեստական ֆիլմի պրեմիերային. 1919թ., Նյու Յորք

Ամերիկացի ռեժիսոր Օսկար Ափֆելն այդ ֆիլմը նկարահանել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հուշերի՝ «Հոշոտված Հայաստան» («Ravished Armenia») փաստավավերագրական գրքի հիման վրա: Ֆիլմում գլխավոր դերը խաղաց հենց ինքը՝ Ավրորան, այդպիսով դառնալով առաջին հայ կինոդերասանուհիներից մեկը: Ֆիլմի նկարահանումների ժամանակ Ավրորան վնասել էր ոտքը՝ այդ իսկ պատճառով լուսանկարում նա ոտքին վիրակապ է կրում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here