Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Araratnews.am -ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց հայ ղիվանագետ, դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան համար։ «Մեծ կորուստ էր Հայաստանի դիվանագիտական կորպուսի համար։ Ցավալի է, որ նման մասնագետը հեռացավ Հայաստանից։ որոշակի պատճառով։ Ցավում եմ, որ ժամանակին նրա հանդեպ անարդար վերաբերմունք եղավ նախկին իշխանության կողմից։ Նրան շնորհազրկեցին խախտելով միջազգային, դիվանագիտական օրենքներն ու կանոնները»,- Արման Նավասարդյանն ափսոսում է, որ Ռուբեն Շուգարյանը հայկական դիվանագիտական կորպուսում չէր, Հայաստանում չէր։
Հիշեցնենք հայ ղիվանագետ, դեսպան Ռուբեն Շուգարյանն այսօր մահացել է ԱՄՆ-ում։