Մեծ Բրիտանիայի և Իրանի կառավարությունները փոխանակել են հատուկ ներկայացուցիչներ, որպեսզի արագացնեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մեծ Բրիտանիան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նշաակել է Աջայ Շարմին, իսկ Իրանը` Հասան Հաբիբոլլահին:
Տեղեկացնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2011 թվականի նոյեմբերին այն բանից հետո, երբ ցուցարարները հարձակվել էին և ավերել դեսպանատան շենքը: