Մեծ Բրիտանիան և Իրանը՝ հարաբերությունները բարելավելու ճանապարհին

    432
    0

    03

    Մեծ Բրիտանիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ուիլյամ Հեյգը և Ջավադ Զարիֆը երեկ հանդիպում են ունեցել, որից հետո եվրոպացի դիվանագետը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է բարելավել հարաբերություններն Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

    «Մենք սկսել ենք հարաբերությունները բարելավելու բանակցություններ»,- ասել է Հեյգը՝ հանդիպումն անվանելով կառուցողական։ «Եթե նախագահ Ռուհանիի (ԻԻՀ նախագահը վերջերս Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու հայտարարություն էր արել — խմբ․) և արտաքին գործերի նախարար Զարիֆի հայտարարությունները հիմնավոր են, եթե նրանք իրոք ասում են այն, ինչ մտածում են, ապա որոշակի հնարավորություն կա բարելավելու հարաբերությունները և համագործակցելու մի շարք հարցերի շուրջ։ Սակայն, ինչպես ես արդեն ասել եմ, կարևոր է, որպեսզի այդ հայտարարությունները ուղեկցվեն կոնկրետ գործողություններով», — ասել է Հեյգը։

    Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել էին 2011-ին, երբ իրանցի մի խումբ ուսանողներ հարձակվել էին բրիտանական դեսպանատան վրա, ինչից հետո Բրիտանիան որոշում էր կայացրել դուրս բերել իր աշխատակիցներին այդ երկրից։ Դրան հետևել էր ԻԻՀ համարժեք քայլը։ Ներկայում երկկողմ հարաբերությունները կարգավորվում են Օմանի և Շվեյցարիայի դեսպանատների միջոցով։

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here