տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիան քաղաքացիությունից կզրկի Սիրիայում կռվող իսլամիստներին

Մեծ Բրիտանիան քաղաքացիությունից կզրկի Սիրիայում կռվող իսլամիստներին

199
0

britain-muslim-islam-42989662

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը քաղաքացիությունից զրկում է բոլոր այն իսլամիստներին, ովքեր կռվում են Սիրիայում։ Այս քայլերը պայմանավորված են երկրի անվտանգության ապահովման նկատառումներով։ Հաղորդում է The Independent-ը։

Թագավորության գործող օրենսդրությունը թույլ է տալիս անձին զրկել քաղաքացիությունից, եթե նա սպառնում է երկրի ազգային անվտանգությանը։ Դա հատկապես վերաբերում է երկքաղաքացիներին։ Հունվարից մինչև օրս քաղաքացիությունից արդեն զրկվել է 20 մարդ։ Այդ թիվն աճում է։

Իշխանությունները կարծում են, որ ահաբեկիչները կարող են օգտվել Սիրիայում գոյություն ունեցող ամենաթողության մթնոլորտից և նույն գործողություններն իրականացնեն Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո։ Փորձագետների գնահատականով՝ Սիրիայում է գտնվում 3-11 հազար օտարեկրացի գրոհային։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here