տուն Աշխարհ Մեծ Բրիտանիան սկսում է կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները

Մեծ Բրիտանիան սկսում է կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկումները

288
0

Մեծ Բրիտանիան հայտարարել է ապրիլի 23-ից մարդկանց վրա կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մեկնարկի մասին: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը։

Covid-19 պատվաստանյութը մշակվում է Օքսֆորդի համալսարանում և Լոնդոնի Իմպերիալ քոլեջում: Կլինիկական փորձարկումներին աջակցելու համար կառավարությունը երկու համալսարաններին տրամադրել է 42.5 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ըստ Հենքոկի, պատվաստանյութերի ստեղծումն այնքան կարևոր է, որ Բրիտանիան պատրաստ է իր բոլոր ջանքերը գործադրել դրա ստեղծման համար և արդեն իսկ ավելի շատ ներդրումներ է կատարել կորոնավիրուսի դեմ պայքարում, քան որևէ այլ երկիր:

Նախատեսված է մինչև սեպտեմբեր արտադրել պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին և սկսել այն օգտագործել, եթե ապացուցվի դրա արդյունավետությունը, որը գիտնականները գնահատում են մոտ 80 տոկոս: