տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիան ու Չինաստանը 24 միլիարդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել

Մեծ Բրիտանիան ու Չինաստանը 24 միլիարդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել

79
0

ChinastanՄեծ Բրիտանիան և Չինաստանը ԿԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի՝ Լոնդոն կատարած այցի ժամանակ ավելի քան 14 միլիարդ ֆունտի (24 միլիարդ դոլար) համաձայնագրեր են ստորագրել:

Բրիտանական նավթագազային ВР ընկերությունը (որ նախկինում հայտնի էր որպես British Petroleum) չինական կողմի հետ աշխարհի տարբեր շրջաններում գտնվող հանքերից հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարումների պայմանագիր է կնքել: Համաձայնությունը ստորագրվել է 20 տարով: Այս ընթացքում մատակարարվելիք գազի գինը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար:

Չինացիները պայմանագրեր են կնքել նաև Royal Dutch-Shell բրիտանական նավթագազային ընկերության և Լոնդոնի ֆոնդային բորսայի հետ:

Լի Կեցյանի այցի շրջանակներում Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների միջև լրացուցիչ համաձայնություններ են կնքվել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին: Հիշեցնենք, որ անցյալ տարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հինքլի Փոյինթում բրիտանական նոր ատոմակայան կառուցելու 27 միլիարդ արժողության նախագծում չինական կապիտալի մասնակցության վերաբերյալ: