տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիան ողջունում է Սարգսյան — Ալիև հանդիպումը. Ուիլյամ Հեյգ

Մեծ Բրիտանիան ողջունում է Սարգսյան — Ալիև հանդիպումը. Ուիլյամ Հեյգ

200
0

British+Foreign+Secretary+William+Hague+Press+9yMmq0PkP13l

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ իր երկիրը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կլինեն պարբերական և մշտական: Այս մասին նա ասել է Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հեյգն այսօր ներկա է գտնվել «Շահ Դենիզի» գազային հանքի երկրորդ նախագծի շահագործման մեկնարկին:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպումը և հույս ունենք, որ հանդիպումները կունենան շարունակական բնույթ», — ասել է Հեյգը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:

Հիշեցնենք, որ անցած ամիս Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, երկու տարվա ընդմիջումից հետո, բանակցություններ են անցկացրել Վիեննայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here