տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ում, եթե ունենա հատուկ կարգավիճակ․ Դևիդ Քեմերոն

Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ում, եթե ունենա հատուկ կարգավիճակ․ Դևիդ Քեմերոն

72
0

david-cameron-dementia-ca-447414

Մեծ Բրիտանիան կմնա Եվրամիության տարածքում միայն այնդեպքում, եթե ԵՄ-ն լուրջ բարեփոխումների ենթարկվի, իսկ Լոնդոնին տրամադրվի հատուկ կարգավիճակ, որը ենթադրում է ԵՄ-ի հետ ինտեգրման նվազ աստիճան։ Այս մասին The Daily Telegraph-ին ասել է Միացյալ թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը։

Ուրբաթ օրը վարչապետը լուրջ պարտություն էր կրել Բրյուսելում, ուր չէր կարողացել արգելափակել Ժան Կլոդ Յունկերի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ «Յունկերն առաջադրվել է Եվրահանձնաժողովի նոր նախագահի պաշտոնում և Մեծ Բրիտանիան կաշխատի նրա հետ։ Սակայն մենք ակնկալում ենք, որ նա կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք անհանգստացնում են Լոնդոնին։ Մեզ համար դա միասնական նպատակից հրաժարվելն է, որին ձգտում է ԵՄ-ն․․․ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը չի ցանկանում մասնակցել եվրագոտու ինտեգրման գործընթացներին, այն ձգտում է խուսափել ավելի խորը ինտեգրումից և պաշտպանություն ունենալ Եվրագոտու միասնական շուկայում հետագա մերձեցումից», — ասել է Քեմերոնը։

Քեմերոնը նշել է, որ եթե մնա վարչապետ, ապա կնախաձեռնի ԵՄ-ի հետ հարաբերոթւոյւնների նոր որակի վերաբերյալ հանրաքվե, որում կլինի նաև ԵՄ-ից դուրս գալու տող։