տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիան կարող է պնդել G8-ից Ռուսաստանին դուրս թողնելու հարցը

Մեծ Բրիտանիան կարող է պնդել G8-ից Ռուսաստանին դուրս թողնելու հարցը

126
0

David_Cameron_Volt

Մեծ Բրիտանիան կարող է պնդել Ռուսաստանին «Մեծ ութնյակից» դուրս թողնելու առաջարկը, եթե Կրեմլը շարունակի իր գործողությունները Ուկրաինայում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք Ռուսաստանին G8-ի կազմից երկար ժամանակով դուրս թողնելու մասին, եթե նա շարունակի հետագա գործողությունները Ուկրաինայում», — ասել է Քեմերոնը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Երեկ G8-ից ՌԴ-ին դուրս թողնելու մասին էր հայտարարել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, սակայն ժամեր անց դա հերքել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Հիշեցնենք, որ Ուկրաինական հակամարտությանը Ռուսաստանի միջամտության առաջին իսկ օրերից «Մեծ ութնյակի» անդամները հայտարարեցին Սոչիի գագաթնաժողովին նախապատրաստվելու գործընթացից դուրս գալու մասին: