Երեկ կայացել է International Emmy Awards, որը շնորհվում է հեռուստատեսային ոլորտում նախորդ տարի ունեցած զգալի ձեռքբերումների համար։ Հեռուստատեսային լրատվական լավագույն հաղորդում անվանակարգում մրցանակը շնորհվել է Independent Television News / Channel 4 News-ին սիրիական Հոմսում բախումները լուսաբանելու համար։
Channel 4 News-ի լրատվական ծրագրում լուսաբանվել են այն զարգացումները, որ եղել են Հոմսում 2012 թվականի փետրվարին։ Ամերիկացի լրագրող Մարի Քոլվինը և ֆրանսիացի լուսնկարիչ Ռեմի Օշլիկը զոհվել էին հենց Հոմսում՝ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս։