տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիայում քորգի տեսակի շների պոչերը կտրելու արգելքը լուրջ վտանգի տակ է...

Մեծ Բրիտանիայում քորգի տեսակի շների պոչերը կտրելու արգելքը լուրջ վտանգի տակ է դրել նրանց ապագան․ The Telegraph

435
0

1186502

Բրիտանական The Telegraph-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայում արգելվել է ուելշ, քորգի, փեմբրոք տեսակի շների պոչերը կտրելը, ինչը վտանգում է Ելիզավետա 2-րդ թագուհու կողմից այդքան սիրված շնատեսակների ապագան։ Բրիտանիայի խոշորագույն Kennel Club շներ բուծող ակումբը լուրջ վերահսկողություն է իրականացնում այս շների ծնելիության նկատմամբ։ Այս տարի ծնվել է այս տեսակի ընդամենը 241 շուն։ Եթե մինչև տարվա վերջ նրանց թիվը չհասնի 300-ի, ապա ակումբը նրանց քորգի տեսակը կդասի «վտանգի տակ գտնվողների» ցուցակին։

Բուծողների կարծիքով՝ նրանց վերացմանը նպաստում է 2007 թվականին լեյբորիստների կողմից ընդունված այն օրենքը, որով արգելվել է այս շների պոչերի հատումը։ Մասնագետներից մեկը պատմել է, որ քորգի շնատեսակն ավելի է ուժեղացել 1920-ականներին մասնագետների կողմից իրականացվող սելեկցիոն աշխատանքի շնորհիվ։ Նրանց մարմինն այս ընթացքում ավելի է մեծացել ու ամրացել, արդյունքում մեծացել է նաև պոչը և անհրաժեշտություն է առաջացել այն կարճացնելու, որպեսզի չխանգարի շներին։ Սակայն օրենքի ընդունումը վտանգել է նրանց հետագա բուծումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here