Անգլիայի բանկը որոշում է կայացրել 2016 թվականից անցնել պոլիմերային թղթադրամների, որոնք երկարակյաց են և չեն փչանում նույնսիկ լվացքի մեքենայում հայտնվելուց հետո: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Այս պլաստիկից թղթադրամներն արդեն փորձարկվել են, և 13 հազար հոգի, ովքեր մասնակցել են այդ փորձարկմանը, գոհ են մնացել: Մասնագետները պոլիմերային դրամները համարում են արժույթի զարգացման հերթական փուլերից մեկը:
Մեծ Բրիտանիայում առաջին պլաստիկից դրամը կլինի 5 ֆունտանոցը, որի վրա պատկերված է Ուինսթոն Չերչիլը: