Ներկայումս Անգլիայում և Ուելսում մինչև 4 տարեկան ամեն տասներորդ երեխան մուսուլման է: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Մարդահամարի տվյալներով` մինչև 5 տարեկանների մեջ այդ թիվը կրկնապատկվում է:
Էսեքսի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Վոասը, ով կատարել է մարդկային ռեսուրսների ուսումնասիրությունը, հայտարարել է, որ շուտով Մեծ Բրիտանիայում մուսուլմանների թիվը կարող է գերազանցել քրիստոնյաների թվին «Չի բացառվում, որ առաջիկա տասնամյակում մուսուլմանների թիվը գերազանցի քրիստոնյաների թվին», — ասել է նա:
2001 թվականին Անգլիայում և Ուելսում անցկացված մարդահամարի արդյունքում պարզվել էր, որ բնակչության 3 տոկոսը կամ 1,6 միլիոնը մուսուլման են: 2011 թվականին այդ թիվը կազմում էր 2,7 միլիոն մարդ կամ բնակչության 4,8 տոկոսը: