տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիայում կին բանտարկյալներին կտեղափոխեն իրենց բնակարաններին մոտ կալանավայրեր

Մեծ Բրիտանիայում կին բանտարկյալներին կտեղափոխեն իրենց բնակարաններին մոտ կալանավայրեր

179
0

SAPA990702702840

Մեծ Բրիտանիայում կին բանտարկյալներն այսուհետ «կծառայեն» այն կալանավայրերում, որոնք առավել մոտ են իրենց բնակարաններին։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Բարեփոխումների շրջանակներում այս քայլը թույլ կտա, որպեսզի կալանավորված կանայք հնարավորություն ունենան ավելի հաճախ հանդիպել բարեկամների և մտերիմների հետ։ Այս մասին նշել է Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար լորդ ՄըքՆելին։ Ըստ նախարարի, սա թույլ կտա կրճատել հանցագործ կանանց կողմից հանցանքի կրկնումը։

Բացի այդ, նոր բարեփոխումների փաթեթի շնորհիվ, ազատության մեջ հայտնված կալանավոր կանայք 12 ամսվա ընթացքում կստանան պետության աջակցությունը, այդ թվում՝ աշխատանքի տեղավորման հարցում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here