Լոնդոնում ամենաազդեցիկ մարդը ո’չ Ելիզաբեթ 2-րդն է, ո’չ քաղաքապետը, այլ փոքրիկ Ջորջը` արքայազն Ուիլիամի առաջնեկը, ով ընդամենը 8 շաբաթական է: Բրիտանական «London evening standart» թերթը հրապարակել է ամենաազդեցիկ լոնդոնցիների ցուցակը, որը գլխավորում է ապագա թագաժառանգը: Թերթում փոքրիկին անվանել են «ժամանակի խորհրդանիշ» և «տուրիստների մագնիս», մեկնաբանելով, որ ծնված օրվանից այդքան ուշադրությունը նրան լիովին հնարավորություն է տալիս կրելու ամենաազդեցիկ մարդու տիտղոսը: Թագաժառանգից հետո ցուցակում երկրորդն է քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, իսկ Բրիտանիայի վարչապետը չորրորդն է: Քեյթ Միդլթոնն էլ հայտնվել է 7-րդ հորիզոնականում, առաջ անցնելով նույնիսկ արքայազն Ուիլիամից և Հարիից, ովքեր միասին զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը: Բրիտանիայի թագուհին 16-րդ հորիզոնականում է, իսկ 17-ում «One direction» խմբի անդամ Հարրի Սթայլսն է: