տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջարկել է սահմանափակել Եվրոպայում ռուս օրենսդիրների տեղաշարժը

Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջարկել է սահմանափակել Եվրոպայում ռուս օրենսդիրների տեղաշարժը

114
0

david-cameron-lyne_2489673b

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը առաջարկել է տեղաշարժի սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի օրենսդիրների համար` այդպիսով պատասխանելով այդ երկրի դաշնային խորհրդի գործողություններին Ուկրաինայում Ռուսաստանի դիրքորոշման համատեքստում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նման միջոցները, Քեմերոնի խոսքերով, կարող են կիրառվել այն պատգամավորների նկատմամբ, ովքեր աջակցում են Մոսկվայի «անթույլատրելի քայլերին»: Վարչապետը հայտարարել է, որ նախօրեին Լոնդոնում տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ, և  ներկայումս տեղաշարժվելու սահմանափակումներ կիրառելու հարցը մշակվում է, սակայն չի բացահայտել մանրամասները:

Հիշեցնենք, որ Եվրոպական երկրները որոշում են կայացրել խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե այն չթուլացնի լարվածություն Ղրիմի շուրջ և հստակ քայլեր չձեռնարկի զորքերն այնտեղից դուրս բերելու համար: