տուն Աշխարհ Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է․ TASS

Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է․ TASS

241
0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ երեկոյան հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակման հետ կապված անալիզներ հանձնելու համար: Այս մասին ասված է կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, հայտնում է TASS-ը։

«Դա արվել է նախազգուշական նկատառումներով, քանի որ կորոնավիրուսի ախտանշանները վարչապետի մոտ պահպանվում են այն բանից 10 օր անց, երբ կորոնավիրուսի վերաբերյալ նրա անալիզները դրական են եղել»,-ասված է Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ:

Սակայն «ՌԻԱ Նովոստի»-ին, հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ կանգնած իր աղբյուրին, հայտնել է, որ Ջոնսոնին թոքերի արհեստական օդափոխման սարքին են միացնելու։

Ջոնսոնից բացի կորոնավիրուսով վարակվել են նաեւ Ուելսի արքայազն Չարլզը եւ առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, ովքեր արդեն ապաքինվել են: