2013/14 ֆինանսական տարում (ավարտվել է մարտի 31-ին) Եղիսաբեթ 2-րդ թագուհու և նրա ընտանիքի ծախսերի համար Մեծ Բրիտանիայի պետական բյուջեից հատկացվել է 35.7 մլն ֆունտ ստերլինգ կամ 61 մլն դոլար։ Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի կողմից նախօրեին տարածված հայտարարության մեջ։
Այսպիսով, նախորդ տարվա համեմատ, թագավորական ընտանիքի ծախսերն աճել են 3.2 մլն դոլարով կամ 5.7 տոկոսով։ Բրիտանացիները հաշվել են, որ երկրի յուրաքանչյուր հարկատու թագավորական ընտանիքը պահելու համար հատկացրել է մոտ մեկ դոլար։
Այս ծախսերի ավելի քան մեկ երրորդ մասը հատկացվել է թագավորական պալատների պահպանությանը։ Թագավորական ընտանիքը ծախսերի աճը պայմանավորում է մի շարք կարևոր նախաձեռնությունները ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ։