տուն Քաղաքական Միջազգային Մեծ Բրիտանիայի թագուհին հետմահու ներում է շնորհել նույնասեռական հայտնի գիտնականին

Մեծ Բրիտանիայի թագուհին հետմահու ներում է շնորհել նույնասեռական հայտնի գիտնականին

172
0

Dr-Alan-Turing-2956483

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հետմահու ներում է շնորհել գիտնական Ալան Թյուրինգին, ով 60 տարի առաջ դատապարտվել էր՝ նույնասեռական լինելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պատերազմի տարիներին Թյուրինգին հաջողվել էր կոտրել գերմանական, այն ժամանակ վստահելի համարվող, Enigma ծածկագիր մեքենայի կոդը, ինչը փրկել է մարդկային շատ կյանքեր։ Սակայն ավելի ուշ նա զրկվել էր իր պաշտոնից և ենթարկվել քիմիական ամորձատման, նրան ներարակել էին կանացի հորմոններ, ինչը պատիժ էր նույնասեռական լինելու համար։ 1954 թվականին Թյուրինգը, ով այն ժամանակ դեռ 41 տարեկան էր, ինքնասպան է եղել։

Բրիտանիայի արդարադատության նախարարությունից հայտնել են, որ թագուհին հազվադեպ է օգտվում ներում շնորհելու իր իրավունքից։ Նա ներում է այն ժամանակ, երբ նման խնդրանքով դիմում են հանցագործի բարեկամները, կամ հանցագործն անմեղ է ճանաչվել։ Սակայն սա յուրօրինակ դեպք է, ինչը ցույց է տալիս Թյուրինգի գործի բացառիկությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here