Լոնդոնի Բրիքսթոն բանտում վերջերս բացվել է 120 տեղանոց ռեստորան, որում 28 բանտարկյալները կսպասարկեն այցելուներին և ուտեստներ կպատրաստեն նրանց համար։ Բրիքսթոնում բացված ռեստորանը երրորդն է Մեծ Բրիտանիայի տարածքում բանտային ռեստորանների շարքում։
Նման ռեստորանների հիմնումն իրականացվում է բանտարկյալների սոցիալական ինտեգրման ծրագրի շրջանակներում։ Ներսից այս ռեստորանը նման է բոլոր այլ սննդի օբյեկտներին։ Բանտրակյալները, ովքեր պետք է աշխատեն այս ռեստորանում, նախապես ուսուցում կանցնեն և կիմանան սպասարկման ոլորտի հիմնական կանոնները։ Այստեղ մատուցվելու են բրիտանական խոհանոցին հատուկ ուտեստներ։