ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորանք է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։
«Հավատքն է, որ զինում է մարդու կյանքն Աստծո ներկայությամբ՝ դիմագրավելու աշխարհի փորձություններին ու փորձանքներին: Մեր ժողովրդի պատմությունը հավատքի զորությամբ ամեն տեսակ չարիք ու տագնապ հաղթահարելու պերճախոս վկայություն է:
Այս տագնապալի օրերին աղոթում ենք մեր ժողովրդի զավակների և բոլոր ընտանիքների առողջության ու անվտանգության համար: Թող Բարձրյալն Աստված հեռու պահի մեր հայրենիքն ու Ձեզ չարից: Թող Քրիստոսն իր հրաշափառ հարությամբ հեռու պահի աշխարհն ամեն տեսակ տագնապներից»,- ասված է ուղերձում: