տուն Լուրեր Մեծանամ` քահանա եմ դառնալու, որ աղոթեմ մարդկանց համար. մանկատան 9-ամյա սան

Մեծանամ` քահանա եմ դառնալու, որ աղոթեմ մարդկանց համար. մանկատան 9-ամյա սան

87
0

poezdka-v-detskiy-dom-rovno-cherez-nedelyu

Մանկատանն ապրող յուրաքանչյուր երեխա իր պատմությունն ունի, իր երազանքն ու իրականությունն՝ իր պատկերացմամբ: Նրանց հետ, ինչպես բորոր երեխաների, կարելի է անվերջ խոսել:

Կարինեն 13 տարեկան է, նրան մայրն է բերել մանկատուն: Երեխան հաշմանդամություն ունի ու վիրահատություն էր անհրաժեշտ: Սոցիալապես անապահով ընտանիքը դրա հնարավորությունը չուներ: Մանկատանը, բարերարների աջակցությամբ, վիրահատվել է, մայրը նրան հաճախ է այցելում: Նա երբեմն քայլում է, սակայն օրվա մեծ մասը սայլակով է շրջում: Բժիշկները կարծում են, որ հետագայում կկարողանա քայլել: Հաճախում է դպրոց, սիրում է զբաղվել մանրանկարչությամբ ու երազում է մատնահարդար դառնալ: Մանկատան բոլոր երեխաներին համարում է իր մտերիմ ընկերներ:

9-ամյա Արթուրը սովորում է 4-րդ դասարանում: Նա սիրում է, երբ իրեն հաճախ եկեղեցի են տանում:

«Մեծանամ՝ քահանա եմ դառնալու, որ աղոթեմ մարդկանց համար»,- մեծ ոգևորությամբ ասում է նա:

Շարունակելի: