տուն Քաղաքական Միջազգային Մեխիկոյում ռեստորաններին պարտադրել են՝ ուտելուց առաջ այցելուներին մաքուր ջուր մատուցել

Մեխիկոյում ռեստորաններին պարտադրել են՝ ուտելուց առաջ այցելուներին մաքուր ջուր մատուցել

148
0

131028112247

Մեխիկո քաղաքի խորհդարանը պարտադրել է ռեստորաններին, ուտեստները մատուցելուց առաջ, պարտադիր խմելու ջուր մատուցել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: Օրենքին չհետևելու դեպքում՝ սննդի օբյեկտները կտուգանվեն 1,6 հազար դոլարով:

Պատգամավոր Խորխե Գավինյոն այս օրենքի ընդունումը պայմանավորել է գազավորված ջրերից այցելուներին հետ սովորեցնելու համար: Նա նշել է, որ սովորական ջուրը շատ ավելի օգտակար է մարդու օրգանիզմի համար, քան այդքան հայտնի գազավորված ջրերը:

Վիճակագրության համաձայն` Մեքսիկայում յուրաքանչյուր քաղաքացի տարեկան օգտագործում է 166 լիտր գազավորված ըմպելիքներ մեկ տարում: Բացի այդ, այստեղ տարածված է ճարպակալությունը, ինչպես նաև շաքարախտով հիվանդների թիվը, ինչը տեղի իշխանությունների համար մտահոգման լուրջ առիթ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here