տուն Սպորտ Մելիքբեկյանը ներկա է գտնվել մարզչական C դասընթացի մեկնարկին

Մելիքբեկյանը ներկա է գտնվել մարզչական C դասընթացի մեկնարկին

191
0

Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց մարզչական C դիպլոմի հերթական դասընթացը:

Ինչպես  հայտնում է ՀՖՖ-ն, դասընթացի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ողջունեց մասնակիցներին և ընդգծեց դասընթացներից յուրաքանչյուրի կարևորությունը մարզչական հետագա գործունեություն ծավալելու համար: «Կարևորագույն կետ է համարվում մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլը: Ամենապահանջվածն այն մարզիչներն են, որոնք կարողանում են փոքր տարիքից երեխաներին պատրաստել»,-ասաց Մելիքբեկյանը:

C դիպլոմը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: