տուն Uncategorized Մելանյա Թրամփը մրցանակ է հանձնել Լյուսի Քոչարյանին (տեսանյութ)

Մելանյա Թրամփը մրցանակ է հանձնել Լյուսի Քոչարյանին (տեսանյութ)

256
0

Lրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանը Պետդեպարտամենտի Women of Courage (Կանանց խիզախության համար) մրցանակի դափնեկիր է դարձել։

Մրցանակը նրան է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը։

Մրցանակի հանձնման արարողության տեսանյութը Քոչարյանը հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում:

Լրագրողը մրցանակի դափնեկիրների ցուցակում է հայտնվել #բռնության_ձայնը շարժման շնորհիվ, որը մեծ արձագանք գտավ սոցցանցերում։

Այդ շարժման շրջանակում կանայք պատմում էին իրենց հանդեպ կիրառված բռնության մասին` իրենց պատմություններն ուղարկելով Քոչարյանին, որը դրանք հրապարակում էր իր էջում: Նշենք, որ շատերը կասկածի տակ էին դնում այդ պատմությունների իրական լինելը` պնդելով, որ Քոչարյանն ինքն է գրում դրանք։

Բացի Լյուսի Քոչարյանից, Women of Courage մրցանակի են արժանացել ևս 11 կանայք: