տուն Աշխարհ Մելանյան և ամուսինը քնում են տարբեր հարկերում. նոր բացահայտումներ

Մելանյան և ամուսինը քնում են տարբեր հարկերում. նոր բացահայտումներ

304
0

Մելանյա Թրամփն ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միևնույն սենյակում չի քնում: Նա ունի իր առանձին «գլամուրային» սենյակը, որը գտնվում է մյուս հարկում: Թրամփի սենյակը երկրորդ հարկում է, իսկ նրա տիկնոջը՝ երրորդում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Նման «պահվածքի» համար պատճառ են հանդիսացել Մելանյա Թրամփի 2018 թվականի մայիսի առողջական խնդիրներն ու նրա խորթ աղջկա՝ Իվանկա Թրամփի հետ ունեցած լարված հարաբերությունները:

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում հրատարակվել է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին պատմող «Ազատ Մելանիա» գիրքը, որում CNN-ի թղթակից Քեյթ Բենեթը ներկայացնում է նախկին մոդելի կենսագրությունը:

Պարզվում է, որ 2018 թ. մայիսին ԱՄՆ առաջին տիկնոջ առողջական վիճակն իսկապես լուրջ է եղել: Մելանյա Թրամփի երիկամի վրա գոյացություն է եղել, որի հետևանքով ԱՄՆ առաջին տիկինը հնարավոր է՝ կորցներ երիկամներից մեկը: Բժիշկներին հաջողվել է բավականին բարդ վիրահատությամբ հեռացնել գոյացությունը: