Ուկրաինան կհրաժարվի ռուսական գազից՝ բարձր գնի պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Պորոշենկոն, ով ցանկանում է ռևերսային գազ ստանալ Եվրոպայից և հեղուկ գազ` ԱՄՆ-ից:
«Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային գազ վաճառել 500 դոլարով: Լավ, սակայն Ուկրաինան այն չի գնի, դա մեզ պետք չէ», — ասել է Պորոշենկոն: «Առաջինը, մենք գնելու ենք ռևերսային գազ: Երկրորդը, կկրճատենք գազի սպառումը: Երրորդը, կզարգացնենք թերթաքարային գազի արդյունահանման տեխնոլոգիան և կկառուցենք հեղուկ գազի տերմինալ, մենք պայմանավորվածություն ունենք մեր ամերիկացի բարեկամների հետ՝ այն այստեղ հասցնելու վերաբերյալ», — ասել է Պորոշենկոն: